Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները մասնակցել է Ուկրաինայի անկախությանը նվիրված աղոթքին

Armenpress 18:13, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևի Սուրբ Սոֆիա Մայր տաճարում տեղի է ունեցել աղոթք Ուկրաինայի անկախության 25-ամյակի առիթով: Աղոթքին մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Analitikaua.net-ը, հոգևոր առաջնորդները աղոթել են հանուն աշխարհում խաղախության և Ուկրաինայի բարգավաճման:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը տեղեկացրել է, որ օգոստոսի 24-ին հայ համայնքի ներկայացուցիչները ակտիվ մասնակցել են Ուկրաինայում անկախության առթիվ կազմակերպված տոնակատարություններին: Ուկրաինայում հայ համայնքն այդ երկրի ամենամեծ և ամենակազմակերպված համայնքներից մեկն է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am