Պետգույքի կառավարման վարչությունն օտարելու է ևս 9 ծառայողական ավտոմեքենա

Armenpress 16:45, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ամրացված 9 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցվեց և ամրացվեց Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշեց, որ այդ տրանսպորտային միջոցները օտարվելու են:

Ըստ նախագծի հիմնավորման՝ մեքենաներն օգտագործվել են ինը տարուց ավելի: 2015 թվականին սկսված Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրով նախատեսված է նոր մեքենաների գնում և այդ գնումը մասամբ կատարվել է: Ըստ Հայաստանի Հանրապետության և ՀՍՆՀ-ի միջև 2008թ. կնքված իրականացման պայմանագրի՝ այդ մեքենաները համարվում են պետական սեփականություն, ուստի ենթակա են հանձնման ՀՀ կառավարությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am