Կառավարության հաստատմանն է ներկայացվել քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքների խնդիրների լուծման ծրագիր

Armenpress 15:54, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ընտանիքների սոցիալական խնդիրը կարգավորելուն ուղղված ծրագիրը գտնվում է կառավարությունում, քննարկվել է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ, անցել է անհրաժեշտ ընթացակարգերը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Կառավարության առաջիկա նիստերից մեկում այդ ծրագիրը կընդունվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը՝ շեշտելով, որ հիմնական նպատակն է լինելու սեփական բիզնես նախաձեռնություններ ունեցող ընտանիքներին բաղցահայտելը:

Մինասյանի խոսքով՝ աջակցությունը ցուցաբերվելու է բոլոր ուղղություններով` թե՛ մասնագիտական վերապատրաստում, թե՛ նյութատեխնիկական աջակցություն, թե՛ առանձին դեպքում բիզնեսի ուղեկցում, և թե՛ նաև իրավական խորհրդատվություն: «Արվելու է ամենը, որ այս ընտանիքները չունենան իրենց բիզնեսն առաջ մղելու խնդիր»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ծրագիրը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ կլինեն նման ընտանիքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am