Հովհաննես Համբարձումյանը դարձել է գոլի հեղինակ

Armenpress 15:13, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակեդոնիայի  գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում, երկրի չեմպիոն «Վարդար»-ը  մրցակցի հարկի տակ 9 անպատասխան գնդակ է ուղարկել «Սկենդերբեու Պորո»-ի դարպասը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ  45-րդ րոպեին «Վարդար»-ի  4-րդ գոլը հեղինակել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:  Համբարձումյանը  դիպուկ է իրացրել 11-մետրանոց հարվածը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am