Երուսաղեմի պատրիարքի նամակը Գարեգին Բ-ին 1-2 տարվա վաղեմության է
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրոնային լրատվամիջոցներում օգոստոսի 25-ին հայտնված Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին նոր չէ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, այն 1-2 տարվա վաղեմության է: Այդ իսկ պատճառով էլ Տեր Վահրամը չցանկացավ կրկին անդրադառնալ թեմային ու որևէ մեկնաբանություն անել:
Նամակը վերնագրվել էր հետևյալ կերպ. «Երուսաղեմի Նուհրան պատրիարքը դառնապես հանդիմանում է Գարեգին Բ կաթողիկոսին»:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ