Վախճանվել է ֆրանսիացի գրող Միշել Բյուտորը

Armenpress 11:26, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 89 տարեկան հասակում Կոնտամին սյուղ Արվ քաղաքի հիվանդանոցում վախճանվել Է ֆրանսիացի գրող Միշել Բյուտորը, որը «նոր վեպ» ուղղության ամանահայտնի ներկայացուցիչներից մեկն Է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Monde թերթին:

Բյոտորին ամենից հաճախ կապում են «նոր վեպի» կամ «հակավեպի» հետ, ուղղություն, որը ֆրանսիական արձակում տարածվել Է անցյալ դարի կեսերին:

Հեղինակի ամենահայտնի գրքերից մեկը համարվում Է  «Ժամանցը»՝ վեպ Անգլիայի քաղաքում ֆրանսիացի երիտասարդի  գտնվելու մասին, ինչպես նաեւ «Փոփոխություն», «Մարդկային ազգակցության աստիճանը» վեպերը, բազմաթիվ խոհապատումներ եւ բանաստեղծությունների մի քանի ժողովածուներ:

Բյոտորն արժանացել Է բազմաթիվ մրցանակների, դրանց թվում են՝ Ռենոդոյի մրցանակը, Ֆենեոնի մրցանակը եւ Ֆրանսիայի ակադամիայի Գրական մեծ մրցանակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am