«Ուրարտու»-ն համաձայնության է հասել 10 բասկետբոլիստների հետ

Armenpress 21:19, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու»-ն աշնանը սկսելու է հանդես գալ Ռուսաստանի բասկետբոլի առաջին դիվիզիոնում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից, հայկական թիմը համաձայնության է հասել 10 բասկետբոլիստների հետ:

«Ուրարտու»-ի հետ պայմանագիր կկնքեն հետևյալ խաղացողները.

Պաշտպաններ - Ամիրան Ամիրխանով, Արթուր Խաչատուրյան, Վիկտոր Ուսկով, Սերգեյ Պոլուխին, Էդգար Բաբայան Հարձակվողներ - Միքայել Պողոսյան, Վիկտոր Հովսեփյան, Անդրեյ Կոնստանտինով, Նիկիտա Զախարով

Կենտրոնական - Մարսել Հովսեփյան:  Թիմի հավաքագրումը դեռ շարունակվում է և ավարտվելու է սեպտեմբերի սկզբին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am