Սիրիական սահմանային քաղաքում թուրքական ռմբակոծությունից 50 խաղաղ բնակիչ է զոհվել

Armenpress 20:32, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 50 խաղաղ բնակիչ է մահացել թուրքական զինված ուժերի ռմբակոծությունների հետևանքով սիրիական սահմանային Ջարաբլուս քաղաքում: Թուրքիան այս գործողությունները նախաձեռնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստորաբաժանումներից ազատվելու պատրվակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով ТАСС-ը, այս մասին հայտնել է Սիրիայի հյուսիսի քրդական համայնքի  ներկայացուցիչներից մեկը: Համաձայն հաղորդված տեղեկատվության` սպանվածների մեջ կան կանայք և երեխաներ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am