Էրդողանն ու Բայդենը հանդիպել են փակ դռների հետևում

Armenpress 19:57, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով РИА Новости-ն, այս մասին հայտնել է NTV հեռուստաընկերությունը:

Հանդիպումն անցկացվում է փակ դռների հետևում: Հանդիպման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ:

Բայդենը գտնվում է Անկարայում մեկօրյա այցով: Ավելի վաղ նա այցելել էր թուրքական խորհրդարան, հետո հանդիպել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am