Ալեն Դելոնի որդին դարձել Է Theory բրենդի դեմքը

Armenpress 17:57, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեն Դելոնի որդին՝ Ալեն Ֆաբիեն Դելոնը, դարձել Է Theory բրենդի նոր դեմքը եւ մասնակցել տղամարդկանց համար հագուստի նոր հավաքածուի առաջմղման գովազդային արշավին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 24-ին հաղորդել Է WWD-ն: Ֆոտոշարքի հեղինակը դարձել Է բրիտանացի լուսանկարիչ Դեւիդ Սիմսը, որը տարբեր ժամանակներում համագործակցել Է այնպիսի մակնիշների հետ, ինչպիսիք են՝ Marc Jacobs-ը, Jil Sander-ը եւ Proenza Schouler-ը:

Լուսանկարչի մտահղացմամբ՝ լուսանկարներում հիմնական շեշտը դրվում Է ոչ թե մոդելի դեմքի, այլ զգեստապահարանի առարկաների վրա, ինչն ընդգծվում Է լուսանկարների գունային լուծումներով: Դելոնի համար սա առաջին փորձը չԷ նորաձեւության ինդուստրիայում: Օրինակ, 2016 թվականի փետրվարին նա դարձել Էր Dior Homme-ի գովազդային արշավի դեմքը, իսկ մինչ այդ ներկայացրել Էր Eau Sauvage-ի բույրը:  

Theory-ն ամերիկյան բրենդ Է, որի մակնիշով մարզական եւ ամենօրյա հագուստ Է վաճառվում երիտասարդության համար: Մակնիշը կողմնորոշված Է դեպի ակտիվ կենսական դիրքորոշում ունեցող զանգվածային սպառողը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am