Ոստիկանությունը հրապարակել է Գյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրություններում ընտրողների նախնական ցուցակները

Armenpress 11:32, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրել է 02.10.2016թ. կայանալիք Գյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ընտրողների նախնական ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոններին:Ընտրողների ցուցակներում անճշտություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) հայտնաբերելու դեպքում կարող եք մինչև 22.09.2016թ. դիմել տարածքային անձնագրային ծառայություններ կամ անձնագրային և վիզաների վարչություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am