Թուրքիան մերժում է Ռուսաստանի կողմից «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման հնարավորությունը

Armenpress 21:04, 23 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական կողմը չի կարող իր նպատակներին ծառայեցնել Թուրքիայի  հարավում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազան, քանի որ այն գտնվում է ՆԱՏՕ-ի վերահսկողության ներքո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով NTV հեռուստաընկերությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

«Ինջիլիք»-ը ՆԱՏՕ-ի բազան է: Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, դրա համար էլ այդ բազայի օգտագործումը ՌԴ-ի կողմից հնարավոր չէ»,- ասել է նա:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Թուրքիայի վարչապետը հնարավոր է համարել Ռուսաստանի կողմից «Ինջիրլիք»-ի օգտագործումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am