Աբովյանում վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է

Armenpress 20:51, 23 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Հատիսի փողոցի վերջնամասում՝ ծննդատան դիմաց, օգոստոսի 22-ին, ժամը 8-ի սահմաններում վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթի ենթարկված կինը 1941 թ. ծնված Կալիպսե Սահակյանն է, ով, հիվանդանոցում գիտակցության չգալով, նույն օրը  մահացել է:

Կատարվում է քննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am