Իրանի Մեջլիսի խոսնակի խորհրդականը Թուրքիան ռազմավարական գործընկեր Է համարել

Armenpress 17:50, 23 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան եղել եւ մնում Է Թեհրանի ռազմավարական գործընկերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 23-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության Մեջլիսի խոսնակի խորհրդական Ամիր Աբդոլահիյանը:

«Ցանկանում եմ ընդգծել, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում: Վերջին հինգ տարվա ընթացքում, ինչ ծավալվում Է սիրիական ճգնաժամը, Թուրքիայի հետ մեր համատեղ դիվանագիտական ջանքերը կենտրոնացած Էին այն բանի վրա, որ Սիրիայի ապագայի հարցում հակասությունները չազդեն Անկարայի հետ մեր ռազմավարական հարաբերությունների վրա: Կողմերից ոչ մեկը չկատարեց այնպիսի քայլեր, որոնք առաջին պլան կմղեին Սիրիայի հարցում մեր տարաձայնությունները եւ կստվերեին մեր ռազմավարական համագործակցությունը»,-ասել Է Աբդոլահիյանը Sputnik գործակալնությանը տված հարցազրույցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am