Վրաստանում մտադիր են արագորեն պարզել՝ ով Է պատվիրել գազամուղի պայթեցումը

Armenpress 17:46, 23 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան օգոստոսի 23-ին հայտարարել Է, որ շուտով հայտնի կդառնա, թե ռուսական գազամուղի պայթեցման մեջ մեղադրվողներն ումից են ստացել առաջադրանք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վրաստանի պետանվտանգության ծառայությունը օգոստոսի 22-ին հայտնել Է ահաբեկչական գործողություն կատարելու փորձի համար հինգ մարդու, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար պարեկային ոստիկանության մի աշխատակցի եւ հանցավոր խմբի մասին չտեղեկացնելու համար երկրի մի քաղաքացու ձերբակալման մասին:

Հետաքննության տվյալներով՝ խումբը պլանավորում Էր պայթեցնել Ռուսաստանը եւ Հայաստանը կապող գազամուղի հատվածը: Պետանվտանգության ծառայության ներկայացուցիչը բրիֆինգի ժամանակ հայտարարել Է, որ «կալանավորվածներից մեկը հաճախ Էր մեկնում Ուկրաինա, սակայն առայժմ հայտնի չԷ՝ արդյոք հանցավոր խումբը հայտնվել Է այդ երկրից»:

Թբիլիսիի քաղաքային դատարանն օգոստոսի 22-ի երեկոյան բոլոր կալանավորվածների նկատմամբ խափանման միջոց Է ընտրել կալանքը: Դատարանի հերթական նիստը կկայանա հոկտեմբերի 10-ին:«Երբ պետանվտանգության ծառայությունը հայտարարություն Է անում այն մասին, որ լուրջ վտանգ Է կանխվել, բնականաբար, ես լիակատար վստահություն ունեմ դրա նկատմամբ:

Ինչ վերաբերում Է այն բանին, թե ինչ կապեր են եղել, եւ հանցախումբը որտեղից Է առաջադրանքն ստացել, հասարակությունը կտեղեկացվի մոտ ապագայում»,-ասել Է նախարարը լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am