«Պատերազմ եւ խաղաղություն» սերիալից Նատաշա Ռոստովան դարձել Է Burberry-ի նոր դեմքը

Armenpress 17:24, 23 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Burberry նորաձեւության բրենդի նոր դեմքը դարձել Է թատրոնի եւ կինոյի բրիտանացի դերասանուհի Լիլի Ջեյմսը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով FashionNetwork-ին:  

Նա ներկայացնելու Է մակնիշի արտադրանքը եւ կմասնակցի My Burberry Black-ի նոր բույրի առաջմղման համար կազմակերպվող նոր գովազգային արշավին: Դերասանուհին ինքը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել ֆիրմայի հետ սկսած համագործակցությունը: Burberry-ն Մեծ Բրիտանիայի ամենահին բրենդներից մեկն Է, որը մասնագիտանում Է հագուստի, աքսեսուարների եւ լյուքս դասի պարֆյումերիայի արտադրության բնագավառում:

Ընկերությունը հիմնադրվել Է 1856 թվականին: Լիլի Ջեյմսը թատրոնի եւ կինոյի բրիտանացի դերասանուհի Է, նրան մեծ ճանաչում Է բերել «Դաունթոնի աբբայությունը» սերիալում  խաղացած դերը: 

Նա նաեւ մարմնավորել Է Նատաշա Ռոստովային «Պատերազմ եւ խաղաղություն» մինի սերիալում եւ հանդես Է եկել «Հպարտություն, նախապաշարում եւ զոմբի» ֆիլմի գլխավոր դերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am