ԱՄՆ-ում ուտելի մարտկոցներ են ստեղծել

Armenpress 17:16, 23 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները ներկայացրել են մարտկոցներ, որոնք օգտագործելուց հետո կարելի Է ուտել. մարդու օրգանիզմը կարող Է մարսել դրանք: Հետազոտությունը ներկայացված Է ԱՄՆ-ի Քիմիական ընկերության 252-րդ ազգային խորհրդակցությունում եւ ցուցահանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Մարտկոցները պատրաստված են մելանինից՝ մարդու համար բնական պիգմենտից, որը պարունակվում Է նրա մաշկում, մազերում եւ աչքերում: 600 միլիգրամ մելանինով սարքը կարող Է սնուցել 5 միլիվատ հզորությամբ տվիչը: Մարտկոցներն անհրաժեշտ են այն սարքերն Էլեկտրական Էներգիայով ապահովելու համար, որոնց միջոցով օրգանիզմի ներսում կատարվում Է հիվանդությունների ախտորոշում:

Մասնավորապես, դրանք կարող են օգտագործվել աղիների հետազոտություններ անցկացնելու, ինչպես նաեւ դեղորայքային պատրաստուկները տեղային հատվածներ հասցնելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am