Վթարի հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ է տեղափոխվել 17 զինծառայող

Armenpress 18:02, 15 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարության «Սադկո» մակնիշի մեքենայի վթարի հետևանքով հանրապետության տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել 17 զինծառայող: Նրանցից 4-ը հոսպիտալացվել են Մուրացանի զինվորական հոսպիտալում, երկուսը՝ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական ծառայության պետ, փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանը: «Այս պահին բոլորը հետազոտություն են անցնում, հիվանդանոցից դուրս գրվածներ դեռևս չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ոսկանյանը:

Նա հայտնեց, որ զինծառայողների մոտ ամենածանր վնասվածքներն են կոնքոսկրի, ողի, ազդոսկրի կոտրվածքը: Մյուս զինծառայողների մոտ  սալջարդերի տարբեր կոտրվածքներ են, քերծվածքներ:

Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում գտնվող զինծառայողներից մեկը ստացել է 12-րդ կողոսկրի, մյուսը՝ սայլոսկրի կոտրվածք: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am