Ռիո-2016-ում Ֆիջին նվաճել է իր պատմության առաջին ոսկե մեդալը

Armenpress 13:49, 12 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-րդ ամառային oլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել Ֆիջին: Օլիմպիական  Ռեգբի 7-ի տղամարդկանց  եզրափակիչում մրցել են Մեծ Բրիտանիայի և Ֆիջիի հավաքականները: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ Ֆիջիի ընտրանին հաղթել է 20:5 հաշվով՝ դառնալով մրցաշարի ոսկե մեդալակիր:

Ֆիջիի պատմության մեջ այս ոսկին առաջինն է:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am