Հովիտ գյուղում կայծակի հարվածից 13-ամյա տղա է մահացել

Armenpress 17:42, 8 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ,  8  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Հովիտ գյուղում կայծակի հարվածից 13-ամյա տղա է մահացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հովիտ գյուղի գյուղապետ Ավետիք Սերոպյանը: Նրա խոսքով՝ տղան տեղում մահացել է:

«Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին` գյուղի  վարչական տարածքում: Ժամը 17:15-ի սահմաններում էր, երբ 13-ամյա Ռոբերտ Ավագյանն իր հորեղբոր որդու  հետ վերադառնում էր տուն: Նրանք գառները տարել էին սարն արածեցնելու:  Տուն վերադառնալու ճանապարհին 300-400 մետր էր մնացել ու դեպքը տեղի է ունեցել»,- ասաց Ավետիք Սերոպյանը:

Նրա խոսքով՝ երեխային տարել են հիվանդանոց, սակայն ուշ է եղել:

Օգոստոսի 9-ին տեղի է ունեցել երեխայի հուղարկավորությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am