ՄԻՊ-ը պահանջում է անհապաղ կասեցնել բռնությունների մեջ կասկածվող յուրաքանչյուր ոստիկանի ծառայությունը

Armenpress 15:31, 30 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվել է հուլիսի 29-ին Սարի Թաղում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ Ոստիկանության ծառայողների դեմ անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջ: «Պահանջ է ներկայացվել նաև անհապաղ կասեցնելու այդ արարքների մեջ կասկածվող յուրաքանչյուր ոստիկանի ծառայությունը մինչև գործի բոլոր հանգամանքների պարզումը՝ անկախ նրանից քաղաքացիական հագուստով են եղել, թե համազգեստով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am