Պակիստանում ջրհեղեղի հետևանքով ավտոբուս է շրջվել. կա 15 զոհ

Armenpress 12:38, 30 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի հյուսիսարևմտյան շրջանում ջրհեղեղը դարձել է ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ, որի հետևանքով մահացել է 15 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս մասին հաղորդել է Associated Press-ը:

Տեղական իշխանությունների տրամադրած տեղեկատվության համաձայն` ավտոբուսը հարսանիքից հետո հյուրերին էր տեղափոխում: Մի քանի քաղաքացիներ էլ վնասվածներ են ստացել: Հուլիս ամսվա ընթացքում Պակիստանում ջրհեղեղների հետևանքով մահացել է 55 քաղաքացի: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am