Ոստիկանությունը հավաքների անօրինականության մասին զգուշացնելուց հետո ցրել է հավաքվածներին

Armenpress 23:01, 29 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորենացու փողոցում և Սարի թաղում հավաքվածներին մի քանի անգամ հավաքի անօրինական բնույթի մասին տեղեկացնելուց և տարածքը լքելու հորդորից հետո ոստիկանությունը ցրեց հավաքվածներին:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ոստիկանության աշխատակիցները մի քանի շարք պատնեշով առաջացան հավաքվածների շարքերի մեջ, նաև լուսաձայնային միջոցներ կիրառելով սկսեցին բերման ենթարկել նրանց: Բերման ենթարկվեցին տասնյակ մարդիկ:

Ազատության հրապարակից դեպի Խորենացու փողոց շարժվող ցուցարարները անակնկալ կերպով փոխել էին երթի ուղղությունը և շարժվել Սարի թաղի ուղղութամբ: ՊՊԾ գնդի մերձակա հատվածում լսվել են կրակոցների ձայներ: Հավաքվածներին հավաքների անօրինական բնույթի մասին իրազեկում էին Սարի թաղում՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը, Երևանի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, իսկ Խորենացու փողոցում՝ ոստիկանության Երևանի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am