ՀՀ քաղաքացիների համար Ղազախստանում կստեղծվեն աշխատանքային գործունեության բարենպաստ պայմաններ

Armenpress 14:53, 29 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու արձանագրության նախագծի կնքմանը: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը նշեց, որ դրա արդյունքում կկարգավորվեն ՀՀ համար առաջնահերթ նշանակություն ունեցող միգրացիայի ոլորտում Ղազախստանի հետ համագործակցության հարցերը:

«ՀՀ քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն Ղազախստանի տարածքում գտնվելու, այդ թվում՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նալբանդյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am