Դեսպան Բաղդասարյանը հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային

Armenpress 18:03, 28 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հուլիսի 28-ին իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Իտալիայի նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան` հավաստիացնելով, որ Իտալիայի պետական ատյաններն իրենց աջակցությունը կբերեն Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին:

Դեսպան Բաղդասարյանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում  հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները  և առկա համագործակցությունը էլ ավելի խորացնելու ու ամրապնդելու  ուղղությամբ:

Երկուստեք ընդգծվել է, որ երկու ժողովուրդների պատմական սերտ կապերն ու ընդհանուր արժեհամակարգը, ինչպես նաև Իտալիայում դարերի ներկայություն ունեցող հայ համայքը կարևոր հիմք են հանդիսանում Հայաստանի և Իտալիայի միջև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am