Փաշինյանի նախաձեռնած ԱԺ արտահերթ նստաշրջանը չի կայանա

Armenpress 17:22, 28 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու համար հավաքվել է 19 պատգամավորի ստորագրություն, ինչը նշանակում է, որ հուլիսի 28-ին` ժամը 17:00-ին, ԱԺ արտահերթ նստաշրջան չի կայանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել ստորագրահավաք նախաձեռնած, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:  «Մի շարք պատգամավորներ կապվել են մեզ հետ և ասել, որ Երևան վերադառնալուց հետո պատրաստ են ստորագրել նախաձեռնության տակ: Կարծում եմ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը պետք է մնա հանրային և քաղաքական կյանքի օրակարգում, որովհետև ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հարց է և պետք է լուծվի քաղաքական քննարկումների ու քաղաքական որոշումների տիրույթում»,-գրել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am