Օբաման Մերկելի հետ քննարկել Է Գերմանիայում կատարված ահաբեկչությունները եւ Ուկրաինայի իրադրությունը

Armenpress 11:05, 28 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հուլիսի 27-ին հեռախոսազրույց Է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել հետ, նրանք քննարկել են վերջերս Գերմանիայում կատարված հարձակումները, նրանց զրույցի թեմաներից մեկն Է դարձել նաեւ Մինսկի համաձայնությունների իրականացումը: Այս մասին հաղորդել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

Վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ Օբաման «ամերիկացի ժողովրդի անունից ցավակցություններ Է հայտնել» այդ «դաժան գրոհների» հետեւանքով մարդկանց մահվան կապակությամբ: «Նախագահը Գերմանիային առաջարկել Է Միացյալ Նահանգների կառավարության կողմից այդ հարձակումների հետաքննության լիակատար աջակցություն»,- հավելել են Սպիտակ տանը: 

Բացի դրանից, նախագահը եւ կանցլերը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը եւ հավաստել Ուկրաինայի արեւելքում բռնության անհապաղ երկարատեւ դադարեցման, ինչպես նաեւ Մինսկի համաձայնությունների լիակատար եւ շուտափույթ իրականացման կարեւորությունը,- նշել են մամուլի ծառայությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am