Քլինթոնը Ֆիլադելֆիայում հայտնվել Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարում

Armenpress 10:29, 28 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի՝ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը ժամանել Է կուսացության համագումար, որը տեղի Է ունենում Ֆիլադելֆիայում: Հուլիսի 27-ի երեկոյան նա անսպասելիորեն կուլիսներից բեմ Է դուրս Է եկել, երբ համաժողովի մասնակիցների առջեւ իր ելույթն ավարտել Է պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբաման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իր 45-րոպեանոց ճառում նա հայտարարել Է, որ չգիտե ավելի արժանի մարդու, քան Հիլարի Քլինթոնին, որն իրեն փոխարինի նախագահի պաշտոնում: Քլինթոնը բեմից հրապարակավ ոչինչ չի ասել, բայց երեւում Էր, որ նա Օբամայից շնորհակալ Է իր հասցեին ասված ջերմ բառերի համար:   

Դահլիճը նրան դիմավորվել Է հիացական բացականչություններով եւ հավանության սուլոցներով: Քլինթոնի ներկայությունն Օբամայի ելույթի ժամանակ եւ հայտնվելը պատգամավորների առջեւ կուսակցական հավաքի ծրագրում նշված չի եղել: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը, որը երկրի նախագահի պաշտոնական թեկնածու Է առաջադրվել նոյեմբերին կայանալիք ընտրություններում, համագումարում ելույթ կունենա հուլիսի 28-ին: Նրա ճառը կդառնա Ֆիլադելֆիայի համաժողովի կուլմինացիոն կետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am