ԵԱՏՄ-ում կհայտնվեն պայթուցիկ նյութերի անվտանգությունը սահմանող նոր ցուցիչներ

Armenpress 19:21, 27 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 29-րդ նիստում տեխնիկական կարգավորման ոլորտում ընդունվել են մի շարք որոշումներ: Մասնավորապես, հաստատվել է ԵԱՏՄ-ում տեխնիկական կանոնակարգերի Ծրագրում փոփոխությունների նախագիծը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԵՏՀ մամուլի ծառայությունից, Ծրագրում ներառվել է Մաքսային միության «Պայթուցիկ նյութերի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերի փոփոխության մշակումը:

Այդ թվում` Ծրագրից հանվել է ԵԱՏՄ-ում «Սպառողին էլեկտրական հոսանքի սպառման սարքերի էնեգետիկ արդյունավետության վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգերի մշակումը: Նմանատիպ սարքերի առնչությամբ կանոնակարգերը կհաստատվեն Հանձնաժողովի առանձին ակտով:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am