Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցի «Ռիո 2016»-ին

Armenpress 14:58, 27 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի լավագույն թենիսիտներից մեկը՝ Ռոջեր Ֆեդերերը, հայտարարել է, որ չի մասնակցի ամառային Օլիմպիական խաղերին: Ֆեդերերը իր մրցելույթները կսկսի և կվերադառնա միայն 2017թ-ին: «Ռիո 2016»-ին չմասնակցելու պատճառը առողջական խնդիրներն են: Թենիսիստը խնդիրներ ունի ծնկի շրջանում:

«Արմենպես»-ի փոխանցմամբ՝ Ֆեդերերը այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան  էջում:

Վնասվածքը հարցականի տակ է դնում թենիսիստի ողջ միջազգային կարիերան և Ֆեդերերը որոշել է այս տարի բուժվել և նոր վերադառնալ մրցասպարեզ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am