Զինված խմբի անդամները ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ակնկալիք ունեն. Ենիգոմշյան

Armenpress 14:47, 27 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող զինված անձանց շրջանում երկու վիրավոր կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը: «Ուրիշ վիրավորներ չկան, մեկ վիրավորը նախկինից մնացած է, մյուսը նոր է, ունի թեթև վնասվածք: Ներսում գտնվող տղաները տիրապետում են իրավիճակին»,-ասաց  Ալեք Ենիգոմշյանը:

Նա փոխանցեց ՊՊԾ գնդում գտնվողների ակնկալիքները: Առաջինը վերաբերում է տեղում բժշկական բրիգադի հերթափոխով աշխատանք իրականացնելուն: «Ներսում ներկա բժիշկները պատանդ չեն: Տղաները հերթափոխի ապահովման պահանջ են դրել: Ուժի գործադրմամբ պահելու խնդիր չկա, նրանք կարող են դուրս գալ և բրիգադները միմյանց փոխարինեն»,-ասաց Ալեք Ենիգոմշյանը:

Երկրորդը վերաբերում է Ազգային ժողովի պատգամավորներին: Այն է` դիմեն ուժային կառույցներին և գնան, հանդիպեն ՊՊԾ գնդում զինված անձանց հետ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am