Սոմալիում խաղաղապահների ռազմակայանում պայթյունների զոհերի թիվը հասել Է 13-ի

Armenpress 13:51, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու պայթյունների հետեւանքով 13 մարդ Է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում: Այս մասին հաղորդել Է «Ալ Ջազիրա» պեռուստաալիքը: Հեռուստաալիքն այս տվյալները բերում Է՝ վկայակոչելով իշխանություններին եւ ականատեսներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Մահապարտ-ահաբեկիչները ականապատված ավտոմոբիլներով իրենց պայթեցրել են Սոմալիում Աֆրիկյան միության առաքելության խաղաղապահների ռազմակայանի մոտ: Առաջին պայթյունը որոտացել Է ռազմակայանի մուտքի մոտ, երկրորդը՝ վերահսկիչ անցակետի մոտ, որը հսկում են Սոմալիի կառավարական զորքերը: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Աշ Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am