Իրանում Հրայր Մկոյանի «Էսթեղլալը» ոչ-ոքի է խաղացել
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի առաջնության մեկնարկային տուրում Հրայր Մկոյանի «Էսթեղլալ»-ը սեփական հարկի տակ 1-1 հաշվով է ավարտել հանդիպումը «Նավթ»-ի հետ:
Հայաստանի հավաքականի պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեղեկությունը հայտնում է «Էսթեղլալ»-ի պաշտոնական կայքը:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ