Թրամփը պաշտպանել Է Ռուսաստանի հետ ԻՊ-ի դատաստանը տեսնելու գաղափարը

Armenpress 12:53, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում կքննարկի Ռուսաստանի հետ ջանքերը միավորելու գաղափարը՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ջախջախելու նպատակով:  

Այս դիրքորոշումը հերթական անգամ հայտնել Է Հանրապետական կուսակցությունից պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուն՝ ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայի նահանգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե մտածենք այդ մասին, մի՞թե հիանալի չի լինի համերաշխ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Մի՞թե հիանալի չի լինի միավորվել Ռուսաստանի հետ եւ միասին հարվածով վերջ տալ ԻՊ-ին»,- հռետորական հարց Է տվել նա:  

Հուլիսի 19-ին բրիտանական Sunday Times թերթում եւ իտալական Corriere della Sera-ում Թրամփը վստահություն Է հայտնել, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերությունների վերականգնումն օգտակար կլինի ամբողջ աշխարհի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am