Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը Վալերի Օսիպյանի մոտ գտնվելու լուրը ապատեղեկատվություն է. Աշոտ Ահարոնյան

Armenpress 19:11, 25 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքել է մամուլում տարածածված տեղեկատվությունը, թե Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը գտնվում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մոտ:

«Լրահոսում տեղեկատվություն է տարածվել, թե զինված խմբի անդամներին զանգելու փորձի ժամանակ ճշտել են, որ Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը գտնվում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մոտ: Հայտնում ենք, որ լուրը բացարձակ ապատեղեկատվություն է: Իրականում զանգն արվել է Վալերի Օսիպյանի հեռախոսահամարին, որն արդեն 15 տարի նրա մոտ է և հայտնի է լրագրողներին: Կրկին կոչ ենք անում ճշտել յուրաքանչյուր լուր ու զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գեյսբուքյան իր էջում գրել է Ահարոնյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am