Մեքսիկայում երկրորդ քաղաքագլուխն Է սպանվել հանգստյան օրերին

Armenpress 12:32, 25 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվս մեկ քաղաքագլուխ Է սպանվել Մեքսիկայի հարավում: Informador-ի տվյալներով՝ զինված գրոհայինները հարձակվել են Պունգարաբատո քաղաքի (Գեռերոյի նահանգ) քաղաքագլուխ Ամբրոսիո Սոտո Դուարտեի ավտոմոբիլի վրա: Միջադեպը տեղի Է ունեցել հարեւան Միչոականի նահանգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաղորդվում Է, որ հարձակման հետեւանքով վիրավորվել են ոստիկանության երկու աշխատակիցներ, որոնց կարգել Էին Սոտոյին պաշտպանելու համար: Ավելի վաղ քաղաքագլուխն սպառնալիքներ Էր ստանում տեղի թմրակարտելի անդամներից:  

Հուլիսի 23-ին հնդկացիական Սան Խուան Չամուլա քաղաքի (Չյապասի նահանգ) վարչակազմի ղեկավարն սպանվել Է վրդովված քաղաքացիների կողմից, որոնք քաղաքապետական Էին եկել՝ բողոքելով  իշխանությունների ֆինանսական գործերի առիթով: Այդ ժամանակ փոխհրաձգության հետեւանքով հինգ մարդ Է զոհվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am