Թուրքիայի տնտեսական կայունության պահպանման հարցը չի մտել G20-ի կոմյունիկե

Armenpress 13:38, 24 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի լեգիտիմ կառավարությանը  երկրի տնտեսական կայունության պահպանման համար աջակցության հարցը չի մտել «քսանյակի» եզևափակիչ կոմյունիկե։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը։

«Ինչ-որ մեկն անցավ է ընդունում Թուրքիայի կառավարության կողմից երկրի տնտեսության կայունության պահպանման կիրառվող միջոցները, ոմանք էլ երկրի նախագահին են ուղարկում քաղաքականությունը մեղմելու անհրաժեշտության մասին ահազանգեր։ Պատվիրակության (Թուրքիայի – խմբ.) տրամաբանական ցանկությունն է այս համաժողովում ստանալ նախագահի քաղաքականության աջակցությունը։ Բայց չենք պայմանավորվել այն մասին, թե  ինչ բառեր օգտագործել (կոմյունիկեում – խմբ. ), քանի որ գործընկերները  ցանկանում էին փոքր-ինչ ավելին, քան  աջակցության մասին ընդհանուր բառերն են»»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հայտնել է Ստորչակը։ 

Ավել վաղ ՏԱՍՍ-ը հայտնել է, որ կոմյունիկեի նախագիծ է ներառվել «քսանյակի» կողմից կոմյունիկեում ներառվել է Թուրքիայի լեգիտիմ կառավարությանը  երկրի տնտեսական կայունության պահպանման համար աջակցության հարցը

Լուսանկարը՝  © EPA/TOLGA BOZOGLU/ ՏԱՍՍ

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am