Ատրպատականի թեմի առաջնորդն ընդունել է Հայրենի «Նորք» բժշկագիտական հիվանդանոցի լյարդաբանության բաժանմունքի նախագահին

Armenpress 14:22, 23 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճյանը ընդունել է Հայրենի «Նորք» բժշկագիտական հիվանդանոցի լյարդաբանության բաժանմունքի նախագահ Հասմիկ Ղազինյանին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բժշկուհին ժամանել է Թավրիզ` մասնակցելու  պետական համալսարանի կողմից կազմակերպված համագումարին եւ հանդես գալու  դասախոսությամբ:

Թավրիզում բժշկուհին ծանոթացել է Ատրպատականի Հայոց Թեմի կառույցին եւ եկեղեցական, թեմական, կրթական կյանքին:

Բժշկուհի Ղազինյանն իր ուրախությունն է հայտնեց այն միջավայրի համար, որտեղ հայերը հայրենիքից հեռու շարունակում են ապրել` հավատարիմ մնալով իրենց ազգային ու հոգեւոր ինքնությանը:

Բժշկուհին միաժամանակ իր հիացմունքն է արտահայտել Իրանում բժշկագիտության մեծաքայլ առաջընթացի վերաբերյալ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am