Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը հաղթեց Էստոնիային

Armenpress 16:17, 22 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը պայքարում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության 17-ից 20-րդ տեղերի համար:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժնից, Հայաստանի երիտասարդական ընտրանին ուժերն է չափել Էստոնիայի իրենց հասակակցիների հետ: Հանդիպումն ավարտվել է`74:68 հաշվով հօգուտ մեր ընտրանու: Այս հաղթանակը մեր ընտրանու համար երկրորդն  էր Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am