Մոլդովայի խորհրդարանը կքննարկի երկրի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը

Armenpress 20:30, 21 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի կառավարությանը խորհրդարանի սոցիալիստական խմբակցության կողմից անվստահության քվե է հայտնվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստին», վարչապետ Ֆիլիպը դրական է ընդունել այդ քայլը` նշելով, որ դա ժողովրդավարական քայլ և ընդդիմության իրավունքը:

Ժողովրդավարական կուսակցության նախագահ Ֆիլիպի կառավարությունը հաստատվել է 2016թ-ի հունվարի 20-ին: Կառավարությանն անվտանհության քվե հայտնելու որոշման տակ ստորագրել են երկրի խորհրդարանի 24 սոցիալիստ պատգամավորներ, 7 լիբերալ-դեմոկրևատներ և 3 կոմունիստներ:

Հարցը կքննարկվի խորհրդարանի առաջին նիստում հաջորդ շաբաթ: Կառավարությանն անվտանհություն հայտնելու համար անհրաժեշտ է երկրի խորհրդարանի պատգամավորների ձայների մեծամասնությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am