Բրազիլիայում 10 հոգի է ձերբակալվել Օլիմպիական խաղերի ընթացքում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով

Armenpress 19:28, 21 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի դաշնային ձերբակալել է 10 հոգուց բաղկացած մի խումբ մարդկանց, ովքեր ամենայն հավանականությամբ պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, Բրազիլիայի իշխանությունները նշել են, որ խմբավորման անդամները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներ չեն, սակայն փորձել են կապ հաստատել ԻՊ-ի հետ:

Ձերբակալությունները կատարվել են Բրազիլիայի հարավային Պարանա նահանգում: Երկրի արդարադատության նախարար Ալեքսանդր Մորաեսը հայտարարել է, որ ձերբակալվածները բրազիլացիներ են: Բրազիլիայի կառավարությունն այս խնդրի առնչությամբ արտահերթ նիստ է գումարել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am