Կիևում ավտոմեքենայի պայթյունից մահացել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը

Armenpress 11:35, 20 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում հայտնի լրագրող Պավել Շերեմետը Կիևում մահացել է սեփական մեքենայի պայթյունի հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:

Մեքենան պայթել է շարժիչը գործի դնելուց մի քանի րոպե անց:  Ուկրաինայի դատախազությունը կատարվածը որակել է որպես սպանություն, որն իրականացվել է նրա մեքենայում տեղադրված ռումբի միջոցով:

Շերեմետը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով մասնագիտացած հայտնի լրագրող էր, ով վերջին հինգ տարիների ընթացքում բնակվել և աշխատում էր Ուկրաինայում: Նա աշխատում էր «Ուկրաինսկայա պրավդա» լրատվականի համար: Սպանության օրը Շերեմետը շտապում էր Радио Вести-ի եթերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am