Հենրիխ Մխիթարյանը անցկացրեց դեբյուտային խաղը

Armenpress 21:30, 16 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ն իր առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել այս մրցաշրջանում: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ Մոուրինյոյի թիմը հյուրընկալվել է «Ուիգան»-ին և հաղթել 2:0 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր մեկնարկային կազմում: 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է միայն առաջին կեսին:

Դրվագներից մեկում Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Մեմֆիս Դեպայը մոտ տարածությունից շեղ է հարվածել, իսկ քիչ անց արդեն Մխիթարյանն է վրիպել: Մոուրինյոն 2-րդ կեսում 7 փոփոխություն է կատարել, այդ թվում՝ Հենրիխին: «Մանչեսթեր Յունայթեդ»-ն  օգտագործել է իր պահերը: Գոլերի հեղինակ են դարձել Ուիլ Քեյնը և Անդրեաս Պերեիրան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am