Բուլղարահայ ռեժիսորի ֆիլմը ցուցադրվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում

Armenpress 19:07, 15 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» կինոփառատոնին հյուրընկալվել է ռեժիսոր Բորիս Կոլևն իր «Մահացու ցատկ» ֆիլմով: Լրագրողների հետ հանդիպմանը ֆիլմի ռեժիսորը նշեց, որ Երևանում գտնվելն իր համար շատ հուզիչ է, քանի որ ինքը մայրական կողմից հայ է:

«Իմ նախնիները արտագաղթել են Արևմտյան Հայաստանից: Ես առաջինն եմ իմ ընտանիքում, ով Հայաստան է եկել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Կոլևը: Նրա «Մահացու թռիչք» ֆիլմը պատմում է բուլղարացի ծանրամարտիկի մասին, ով մրցության ընթացքում դոպինգ օգտագործելու պատճառով հայտնվում է մեծ սկանդալի կենտրոնում: Արդյունքում նա կորցնում է իր մեդալը և վերադառնալով Բուլղարիա` կորցնում անգամ ամենամոտիկ մարդկանց հարգանքը: Բեռլինի պատի փլուզումից հետո Բուլղարիայում հաստատվում է ժողովրդավարություն, և ֆիլմի գլխավոր հերոսը հայտնվում է փողոցում: Նա դառնում է հանցագործ, ինչի ավարտն էլ բանտախուցն է:

Բորիս Կոլրևը, մեկնաբանելով իր ֆիլմի գլխավոր ասելիքը, նշեց, որ ինքը փորձել է ստեղծել ոչ թե հետաքննական սցենար, այլ էքզիստենցիալ պատմություն: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am