Ռոնալդուն «ESPY» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է արտերկրում հանդես եկող տարվա լավագույն մարզիկ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրիշտիանու Ռոնալդուն ամերիկյան «ABC» ալիքի կողմից անցկացվող «ESPY » մրցանակաբաշխությունում ճանաչվել է արտերկրում հանդես եկող տարվա լավագույն մարզիկ: Ռոնալդուն այս մրցանակին արժանացել էր նաեւ 2014-ին ԱՄՆ-ում տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոն «Քլիվլենդ Կավալյերս»-ի առաջատար Լեբրոն Ջեյմսը:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «ESPN»-ը:
Քրիտիանու Ռոնալդուն նոր մրցաշրջանից առաջ իր հանգիստն է անցկացնում Իբիցայում:«Եվրո 2016»-ի ավատից հետո ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել,որի ապաքինման համար կպահանջվի 2 ամիս:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ