Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահներին

Armenpress 11:22, 13 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահների պաշտոնում Ջեքի Սփայերի և Դևիդ Վալադոյի նշանակվելու փաստը: Նրանք գործունեություն կծավալեն ներկայիս համանախագահներ Ֆրենկ Փալոնի և Ռոբերտ Դոլդի, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահներ Ադամ Շիֆի և Դևիդ Տրոտի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը ողջունել է Սփայերին և Վալադոյին նոր պաշտոնում: «Մենք շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսմեններ Դոլդին և Փալոնին իրենց աշխատանքի համար և ակնկալում ենք աշխատել նոր համանախագահներ Սփայերի և Վալադոյի, ինչպես նաև փոխնախագահներ Շիֆի և Տրոտի հետ` աջակցելու հանձնախմբի աշխատանքներին»,- նշել է նա: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am