Դրեյմոն Գրինը ձերբակալվել է

Armenpress 15:46, 12 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության լավագույն ակումբներից մեկում` «Գոլդեն Սթեյթ Վորիորս»-ում սկանդալ է հասունանում:Թիմի առաջատարներից մեկը `Դրեյմոն Գրինը ձերբակալվել է ոստիկանների կողմից Միչիգանում: Բասկետոբլիստը կասկածվում է անծոնոթ մի տղամարդու նկատմամբ բռնություն կիրառելու և լուրջ վնասվածքներ հասցնելու մեջ: Ոստիկանությունը բասկետբոլիստին բաց է թողել 200 դոլար տուգանքից հետո, սակայն գործի նախաքննությունը  դեռ շարունակվում է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է «SportsCenter»-ը:

«Գոլդեն Սթեյթ Վորիորս»-ի գործադիր տնօրեն Ջերի Կոլանջելոն հայտնել է, որ տեղյակ է կատարվածի մասին, սակայն չի պատրաստվում կատարել որևէ մեկնաբանություն մինչև ամեն ինչ պարզ չդառնա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am