Թիմ Դանկանը պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Armenpress 11:15, 12 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սան Անտոնիո Սփյորս»-ի լեգենդար բասկետբոլիստ, առաջատար Թիմ Դանկանը պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին:  Թիմ Դանկանը բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում անցկացրել է 19 տարի: «Սփյորս»-ը այս տարիների ընթացքում եղել է բասկետբոլիստի միակ և անփոխարինելի ակումբը: Այդ ընթացքում Դանկանը  նվաճել է չեմպիոնական 5 տիտղոս:

«Արմենպրես»-ը, հաղորդում է, որ այս մասին տեղեկացնում է բասկետբոլի ազգային ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Մինչ այս խոսակցություններ կային, որ Դանկանը կարող է օգտվել  իր պայմանագրում առկա մի կետից  և ևս մեկ տարի անցկացնել հարազատ ակումբում, սակայն 40-ամյա կենտրոնականը որոշել է չօգտվել  այդ հնարավորությունից: Կարիերայի ընթացքում Դանկանը մասնակցել է 1392 հանդիպման:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am