ՀՀ Նախագահը մասնակցել է Սահմանադրության օրվան նվիրված ընդունելությանը

Armenpress 18:58, 1 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 1-ի երեկոյան Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Սահմանադրության օրվան նվիրված ընդունելությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, օրվա առիթով տեղի է ունեցել նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները» գրքի շնորհանդեսը, որի հրատարակությունը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am