Հռոմի պապի ինքնաթիռն ուղղություն վերցրեց դեպի Վատիկան. ավարտվեց ուխտագնացությունը Բիբլիական երկիր
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավարտեց առաջին քրիստոնյա երկիր իր ուխտագնացությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` եռօրյա այցն ամփոփվեց «Զվարթնոց» օդանավակայանում, ուր նրան ճանապարհելու էին եկել ՀՀ Նախագահը, առաջին տիկինը, Ամենայն հայոց կաթողիկոսը, հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների այլ ներկայացուցիչներ: Տեղի ունեցավ պատվիրակությունների հետ հրաժեշտի արարողություն:
ՀՀ Նախագահը ձեռքսեղմումով հրաժեշտ տվեց Հռոմի պապին Հայաստանում ուղեկցած պատվիրակության անդամներին: Ֆրանցիսկոս պապն, իր հերթին, ցտեսություն ասաց հայաստանյան պատվիրակությանը, որի կազմում էին նախարարներ, հոգևոր այրեր, այլ պաշտոնյաներ: ՀՀ պատվոպահակախմբի ղեկավարը Հռոմի պապին զեկուցեց, որ պահակախումբը շարված է, հնչեցին ՀՀ և Վատիկանի օրհներգները: Կարմիր գորգի վրայով Պապն անցավ մինչ ինքնաթիռը եղած ճանապարհը, ջերմորեն հրաժեշտ տվեց ՀՀ Նախագահին, բարձրացավ ինքնաթիռ` վերջին անգամ հայոց հողի վրա օրհնելով հավաքվածներին:
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան է ժամանել հունիսի 24-ին` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Բարիգալստի Հրաշափառի արարողությանը: Պապը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում, առանձնազրույց ունեցել նրա հետ, ելույթ ունեցել ՀՀ իշխանությունների, հասարակության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Նույն օրը Պապը Գյումրիում պատարագ է մատուցել լատինական ծեսով`համեմված հայկական շարականներով: Երեկոյան Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասնակցությամբ տեղի է ունեցել խաղաղության աղոթք և էկումենիկ արարողություն: Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում մատուցվել է Սուրբ պատարագ` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ և Սրբազան քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապի աղոթակցությամբ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ստորագրվել է համատեղ հայտարարություն, որից հետո Սրբազան քահանայապետը և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը այցելել են նաև հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ: Այնտեղ միասին աղոթելուց հետո նրանք աղավնիներ են բաց թողել Արարատի ուղղությամբ:
- Հռոմի Պապը Հայաստան այցից հետո խոստացել է ադրբեջանցիներին պատմել այն
ճշմարիտի
մասին, որ տեսել է
Պապը Հայաստանից Վատիկան վերադառնալու ճանապարհին պատասխանել է լրագրողների հարցերին: - Հայերի ոչնչացման վերաբերյալ ես այլ բառ չգիտեի, բացի ցեղասպանությունից. Հռոմի
պապ
Հունիսի 26-ին քահանայապետն ավարտել է եռօրյա այցը Հայաստան: - Մայր Աթոռի բացօթյա խորանում մեկնարկում է պատարագը Հռոմի պապի
մասնակցությամբ
Աշխարհի տարբեր ծագերից Էջմիածին են ժամանել ուխտավորներ` մասնակցելու կրոնական արարողությանը: - Հռոմի Պապն ասում է «այլևս երբեք». միջազգային մամուլի անդրադարձը
Ծիծեռնակաբերդ
Պապի այցին
Սրբազան Քահանայապետի այցի երկրորդ օրը միջազգային լրատվականները լայնորեն լուսաբանել են Պապի այցը Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության հուշահամալիր: - Գյումրիի ժողովուրդն առանձնանում է խորին հավատքով և եկեղեցասիրությամբ. Գարեգին Բ
կաթողիկոս
Կաթողիկոսը Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից Գյումրիի Սրբոց Վարդանանց հրապարակում մատուցված պատարագի ընթացքում հանդես է եկել ելույթով: